տուն Քաղաքական Միջազգային Դեպրեսիոն հակումները տղամարդկանց մոտ կարելի է հայտնաբերել վաղ տարիքում

Դեպրեսիոն հակումները տղամարդկանց մոտ կարելի է հայտնաբերել վաղ տարիքում

142
0

depression_1-ad78d208bfd0907a122c249a74cd8f6ff184705e-s6-c30

Քեմբրիջի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ կարողացել են ստեղծել նոր թեստ, որը թույլ է տալիս հայտնաբերել ընկճախտը տղամարդկանց մոտ՝ դրա սկզբնավորման առաջնային փուլում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գիտնականները պարզել են, որ պատանիների մոտ կորտիզոլ հորմոնի ավելցուկի դեպքում ընկճախտի թեթև երևույթների դեպքում հանգեցնում է լուրջ հիվանդության, իսկ ընկճախտի բարդ տեսակների զարգացումն այս պատանիների մոտ 14 անգամ ավելի բարձր է, քան մյուսների մոտ։ Գիտնականները վստահեցնում են, որ այս հորմոնի աստիճանը կարելի է որոշել պատանու թքի անալիզի միջոցով, այնուհետև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հոգեբանական խնդիրներից։