Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1 484.7 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 7.5 մլրդ. դրամ կամ 18.2 մլն. ԱՄՆ դոլար: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.8%-ով ավելի շատ է:
Ստացված օգնության 35.5%-ը կազմել են մանածագործական իրերը, 17.1%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.9%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 10.4%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 10.0%-ը`սարքեր և ապարատները, իսկ 16.1%-ը` մնացած ապրանքները: