տուն Հասարակություն «Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Առաջինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է

«Դեպի Եվրատեսիլ»-ի նոր եթերաշրջանը՝ Առաջինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է

160
0

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 3-րդ եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունման մասին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս եթերաշրջանում երգիչները հանդես կգան իրենց երգերով եւ հաղթելու պարագայում հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:Реклама 19

«Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 31-ը: Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ http://eurovision.am/hy/app:

Մանրամասների համար այցելել  www.eurovision.am կայքը կամ զանգահարել 091650015 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ: