Ֆրանսիացի հայտնի դերսան Ժերար Դեպարդյեն, ով բնակություն է հստատել Ռուսաստանում, նկարահանվում է ՖԻՖԱ-ի 110-ամյակին նվիրված ֆիլմում։ Նկարահանումն այս օրերին տեղի է ունենում Ադրբեջանում։ Բացի այդ, ֆիլմի տարբեր դրվագներ կնկարահանվեն նաև Բրազիլիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։
Ֆիլմը վարձույթի կտրվի հաջորդ տարվա ամռանը։ Բացի Դեպարդյեից, ֆիլմում կնկարահանվի մեկ այլ հայտնի դերասան Թիմ Ռոտը, ով կմարմնավորի ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերին։