տուն Քաղաքական Միջազգային Դենիս Ռոդմանը «Ծնունդդ շնորհավոր» է երգել Կիմ Չեն Ինի համար

Դենիս Ռոդմանը «Ծնունդդ շնորհավոր» է երգել Կիմ Չեն Ինի համար

204
0

2261470

Այսօր Պհենյանի Սպորտի պալատում տեղի է ունեցել NBA-ի վետերանների և Հյուսիսային Կորեայի հավաքականի ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը ներկա է եղել է նաև հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը կնոջ հետ:

Խաղը կայացել է NBA-ի հնգակի հաղթող Դենիս Ռոդմանի առաջարկով, ով Պհենյան էր բերել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Քենի Անդերսոնը, Քլիֆորդ Ռոբինսոնը, Վին Բեյքերը, Քրեյգ Հոջեսը, Դա Քրիստին, Չարլզ Սմիթը: Այս խաղը նվիրված էր Կիմ Չեն Ինի ծննդյան օրվան: Այն ավարտվել է Հյուսիսային Կորեայի հավաքականի հաղթանակով 47:39 հաշվով:

Կարճ ելույթով հանդես է եկել Դենիս Ռոդմանը, ով նշել է, որ «մարշալ Կիմ Չեն Ինն իսկական առաջնորդ է, ով հոգ է տանում իր ժողովրդի համար և սիրում նրան»: Այնուհետև Ռոդմանը երգել է «Ծնունդդ շնորհավոր» (Happy Birthday to You) երգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here