Ուկրաինայի ընդդիմությունը միշտ դեմ է եղել բռնությանը, զինված դիմադրությանը։ Այս մասին հայտարարել է «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը։
«Մենք երբեք կողմ չենք եղել բռնությանը։ Դա ընդհանրապես մեր սկզբունքներին դեմ է։
Իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Մենք կտրականապես դեմ ենք բոլոր նրանց, ովքեր զենք են վերցնում իրենց ձեռքը։ Մեր պայքարը խաղաղ է, և կհաղթենք խաղաղ ճանապարհով», — Յացենյուկի խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։
Նշենք, որ իշխանությունները վտահ են, որ ընդդիմության առաջնորդներն անկարգություններ են հրահրում ցուցարարների շրջանում։