տուն Լուրեր «Դ!եմ եմ» շարժումը ՍԴ որոշումից հետո ավելի զգոն է լինելու

«Դ!եմ եմ» շարժումը ՍԴ որոշումից հետո ավելի զգոն է լինելու

109
0

1509853_680409342000283_1225764149_n1

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո «Դ!եմ եմ» շարժումը չի թուլանալու: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» շարժման անդամ, ծրագրավորող Գեւորգ Գյորգիսյանը:

Նշենք, որ այսօր Սահամանադրական դատարանը հրապարակեց իր որոշման եզրափակիչ մասը, ըստ որի հակասահմանադրական է ճանաչել օրենքի մի շարք հոդվածներ, այդ թվում «պարտադիր» բաղարդրիչը:

«Դ!եմ եմ» շարժումը չի թերանալու եւ չի թուլանալու սրանից հետո, այլ հակառակը ուժեղանալու է, որովհետեւ մինչեւ սեպտեմբերի 30-ը գործադիրին եւ օրենսդիրին ժամանակ է տված օրենքի նոր տարբերակի մշակման եւ օրենքից հակասահմանադրական կետերի հեռացման համար: Այս ընթացքում մենք պետք է ավելի զգոն լինենք, ավելի ակտիվ  եւ թույլ չտանք հերթական ապազգային, հակասոցիալական օրենք մշակելուն»,-ասաց Գյորգիսյանը: