տուն Լուրեր Հովիկ Աբրահամյանը միացավ «ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին (թարմացվում է)

Հովիկ Աբրահամյանը միացավ «ԴԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին (թարմացվում է)

94
0

«Դեմ-եմ-պարտադիրին»-նախաձեռնության-հայտարարությունը-հանձնվեց-Սահմանադրական-դատարան

Քիչ առաջ մեկնարկեց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության բողոքի ակցիան, որը տեղի է ունենում նախագահական նստավայրի դիմաց:Ակցիայի մասնակից երիտասարդները նախագահական նստավայր քայլերթով եկել էին Կասյան փողոցից: Քայլերթի սկզբում նարնք  մի քանի րոպեով փակել էին Կասյան փողոցը և նոր միայն առաջ շարժվել: Այժմ  երիտասրադները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց: տարածքում կան բազմաթիվ ոստիակններ դեռևս միջադեպեր չեն գրանցվել:Ակցիային այս պահին մասնակցում է մոտավորապես 500 երիտասրադ:

20:00

Այս պահի դրությամբ արդեն նախագահական նստավայրի դիմաց հավավքել են 1000-ից ավելի երիտասարդներ: ԵՐիտասարդները  կոչով դիմեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պահանջեցին, որպեսզի նա ապահովի ՀՀ Սահմանադրության կատարումը: Նախաձեռնության երիտասարդները կոչ էին անում Սերժ Սարգսյանին կատարել իր պարտականությունները:

Ակցիայի մասնակիցները խնդրեցին ոստիկաններին թույլ տալ մասնակիցներին կանգնել նաև երթևեկելի հատվածում: Ոստիակնները այս խնդրանքին չարձագանքեցին:

20:30

Այս պահին Բաղրամյան 26-ում «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձրախոսով հայտարարեց, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել պարտադիր կուտակային դեմ պայքարող երիտասարդների հետ: