տուն Լուրեր «Դ!եմ եմ»-ի անդամը պատասխանում է Աշոտ Աղաբաբյանին

«Դ!եմ եմ»-ի անդամը պատասխանում է Աշոտ Աղաբաբյանին

94
0

dem-em7-472x265

Araratnews-ը Կենսաթոշակային կուտակային օրենքի ընդունման  մասին զրուցեց «Դե!մ եմ» թիմի անդամ Տիգրան Մարտիրոսյանի հետ:

Ի՞նչ քայլեր ունի անելու «Դ!եմ եմ»-ը այս իրավիճակում:

Կառավարությունը գնաց մասնատման ու ժամանակ շահելու ճանապարհով: Տարանջատեց մասնավորը պետականից, պետականի մի մասին որոշ տոկոսով աշխատավարձի բարձրացում խոստացավ, մասնավորի համար էլ 3 տարի ժամանակով հետաձգեց: Բնականաբար, դա կնպաստի լարվածության թուլացմանը, բայց բոլորս էլ հասկանում ենք,  որ խնդիրը չի լուծվել: Ու բոլորս էլ հասկանում ենք, որ այս պահին նախագահից բացի, մյուսների առաջ պահանջ դնելն արդեն անիմաստ է: Հիմա պետք ա հասկանալ մենք ունե՞նք այդ ներուժը նրա առաջ պահանջ դնելու ու մինչև վերջ տանելու համար, թե՞ հանրային հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ մարեց: Բնականաբար այն ակտիվ մասսան, որն առաջնագծում է, փորձելու է շարունակել պայքարը: Բայց եթե չեղավ հանրային պահանջ, եթե ժողովուրդը դուրս չեկավ փողոց, բնականաբար խնդիրը կմարի: Բայց եթե նույնիսկ այդ վատագույն սցենարով ընթանան իրադարձությունները, ապա այն ակտիվը, որն առաջնագծում է, բնականաբար, շարունակելու է իր պայքարը, թե այս, թե այլ հարցերում, քանի որ այդ մարդիկ այլևս ոտքի են կանգնել հզոր Հայաստան ունենալու համար:
Ի՞նչ եք կարծում, ժամանակը չի ձեր ունեցած մարդկային պոտենցիալը այլ համազգային խնդիրների լուծմանն ուղղելու համար:

 

-Անձամբ իմ անունից պատասխանեմ: Միգուցե և ժամանակն է, բայց դրա համար նախ պիտի ճիշտ ձևակերպել այդ համազգային խնդիրները, դասակարգել ըստ առաջնահերթության և ավելի կազմակերպված ու մտածված մեխանիզմներ մշակել:
-Ձեզ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ուղղորդվող համարեց: Ու՞մից եք ուղղորդվում:

Իրենք մեզ իրենց արշինով են չափում: Իրենց ուղղորդում են, այսինքն իրանց «կնքահայրը»  ինչ ասում է, դա էլ անվեհապահորեն անում են, դրա համար իրենք չեն կարողանում պատկերացնել, որ հնարավոր է չուղղորդվող մարդիկ լինեն: Մեզ ուղղորդում է մեր պետության ու ազգի շահը: