Ինպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Դ!եմ եմ» նախաձեռնության մասնակիցները, որտեղ բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Ցուցարարները երթով շարժվեցին Կենտրոնի ոստիկանություն և այնտեղ սկսեցին պահանջել, որպեսզի ազատեն իրենց ընկերներին:
Քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս են եկել երեք բերման ենթարկված ակտիվիստները:
«Դ!եմ եմ» շարժման անդամները խոստանում են հետագայում ավելի կոշտ քաղաքացիական անհնազանդության քայլերով հանդես գալ: