տուն Լուրեր Դ!ԵՄ ԵՄ թիմ. Այսօր Ձմեռ պապերի քայլարշավ տեղի կունենա

Դ!ԵՄ ԵՄ թիմ. Այսօր Ձմեռ պապերի քայլարշավ տեղի կունենա

235
0

arm138683825716Dem.am. Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

 

Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

 

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

 

Այսպիսով՝ հրավիրում ենք բոլորիդ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30–ին, Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցը, ականատեսն ու լուսաբանողը լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here