տուն Լուրեր «Դ!եմ եմ»-ը ևս կմասնակցի մանկավարժների նախաձեռնած ակցիային

«Դ!եմ եմ»-ը ևս կմասնակցի մանկավարժների նախաձեռնած ակցիային

188
0

timthumb

Ապրիլի 29-ին Կրթության և գիտության նախարարության մոտ մի խումբ մանկավարժներ նախաձեռնել են բողոքի ակցիա՝ ուղղված Արմեն Աշոտյանի՝ ապրիլի 25-ի հանձնարարականի դեմ: «Դ!եմ եմ» նախաձեռնությունը ևս կմասնակցի ակցիային:

«Ակցիային կմասնակցենք, քանի որ դա մեր օրակարգում է: Սակայն նախաձեռնությունը մանկավարժներինն է: Մենք այնտեղ կլինենք՝ աջակցելու նրանց զուտ որպես շարժման մասնակիցներ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Դ!եմ եմ» շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը: