Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Elite Plaza հյուրանոցի բիզնես սրահում մեկնարկել է Կենսաթոշակային տարեկան երրորդ համաժողովը: «Դեմ եմ» շարժման ակտիվիստները դրոշներով մտան դահլիճ և թույլ չտվեցին համաժողովի վարող, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանին ավարտին հասցնել նախապես ծրագրված օրակարգը: Շարժման ակտիվիստներից մեկը մոտենալով ամբիոնին հայերենով և անգլերենով ներկայացրեց իրենց դժգոհության պատճառները, հատկապես մեջբերելով Սերժ Սարգսյանի ԵԿՄ համագումարում հնչեցրած այն միտքը, որ ժողովրդի 80 % -ը դեմ է այս օրենքին:
Մանրամասները տեսանյութում: