Մեդիակենտրոնում կայացած ասուլիսը եզրափակելով «Դ!եմ եմ» թիմի անդամ Լուսինե Վաթյանն ասաց:
«Մենք մեր գործունեությունը չենք դադարեցնելու, չենք պասիվացնելու: Կլինեն ակցիաներ, բողոքի ցույցեր: Մարդիկ թող հետևեն մեր կայքինˋ Dem.am, մեր ֆեյսբուքյան էջին: Աշխատողները թող դիմումներ գրեն, անգործության չմատնվեն: Մեր համակիրները պետք է հետևողական լինեն մեր պահանջների կատարմանը: Հարկավոր է կանխել այն հակասոցիալական նորմերը, որոնք կլինեն նոր օրենքի նախագծում: Մենք պետք է հետևողական լինենք մեր պահանջների կատարմանն ու հետագա գործընթացներին»: