տուն Լուրեր «Դ!եմ եմ»-ը բողոքի ակցիա կանցկացնի Ֆինանսների նախարարության շենքի մոտ մարտի 7-ին

«Դ!եմ եմ»-ը բողոքի ակցիա կանցկացնի Ֆինանսների նախարարության շենքի մոտ մարտի 7-ին

225
0

finansneri naxararutyun

Մարտի 7-ինˋ ժամը 12-30-ին «Դ!ԵՄ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կանցկացնի բողոքի ցույց ՀՀ Ֆինանսների նախարարության շենքի առջեւ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Դ!ԵՄ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու Ֆինանսների նախարության դեմ, որը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որ եթե գործատուները պահում կատարած գումարները չփոխանցեն կենսաթոշակային ֆոնդերի, ապա նրանց նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:

«Նախարարության կողմից գործատուների եւ հաշվապահների վրա տոտալ ճնշումներ են լինում, նրանց ստիպում են ոչ միայն պահում կատարել աշխատակիցների աշխատավարձերից, այլեւ կենսաթոշակային ֆոնդր ընտրել եւ այդ պահումները փոխանցել ֆոնդերին: Ամեն կերպ շեշտվում է մի տարբերակը, որ պետք է փոխանցել»,-ասաց Մանուկյանը:

«Դ!եմ եմ»-ի անդամ Հարութ Աղլամազյանն ասում է, որ «Դ!Եմ եմ»-ը համարժեք եւ իրավաչափ պատասխան է տալու մարտի 7-ին  ֆինանսների նախարարությանը գործատուների նկատմամբ նման ճնշումներ կիրառելու  համար:

«Քանի որ օրենքը վիճարկվում է Սահմանադրական դատարանում, մենք պահանջում ենք գործատուներից, որպեսզի այդ նորմը չխախտեն: Օրենքը հիմա թույլ է տալիս, որ այդ վճարումները չկատարվեն եւ չփոխանցվեն  այդ միջանկյալ ֆոնդերին: Պետք է շարժվել ՀՀ Սահմանադրությամբ եւ չենթարկվել այդ ճնշումներին»,- ասում է Հարութ Աղլամազյանը:

Կարեն Մանուկյանը կարծում է, որ մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն, միավորվեն եւ պայքարեն այդ պահումների դեմ, ինչը կարող է հանգեցնել իրական արհմիությունների ստեղծմանը: