ԱՄՆ-ում մի քանի ամիս շարունակ երկրի խոշորագույն երկու կուսակցությունների՝ դեմոկրատների և հանրապետականների կողմնակիցները պետք է որոշեն, թե ով է լինելու իրենց թեկնածուն նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
Նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ում մեկնարկել է նախնական ընտրությունների առաջին փուլը։ Այս փուլում կուսակցություններից յուրաքանչյուրն ընտրում է այն թեկնածուին, որը պայքարելու է Սպատակ տանը պաշտոնավարելու համար։
Առաջին նահանգը Այովան է, որտեղ հանրապետականները քվեարկել են հօգուտ Դոնալդ Թրամփի։ Իսկ ահա ժողովրդավարները նույնիսկ չեն կարողացել հաշվել իրենց արդյունքները։
Նախընտրական արշավին մասնակցող 11 դեմոկրատներից նախնական առաջին փուլի արդյունքներին սպասում էին 7 թեկնածու. ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, սենատորներ Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Սաութ Բենդի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը, բիզնեսմեններ Էնդրյու Յանը և Թոմ Սթեյերը։
Քվերարկությունից մեկ օր անց հայտարարվեց, որ արձանագրությունների 71 տոկոսը հաշվարկելուց հետո առաջատար է Բութիջիչը։ Սա նրա համար շատ լավ արդյունք է՝ հաշվի առնելով, որ հիմնական թեկնածուների մեջ նա համարվում է աուտսայդեր։ Երկրորդը Սանդերսն է, երկրորդը՝ Ուորենը, իսկ Բայդենն ընդամենը չորրորդն է։
Փետրվարյան բոլոր նախնական ընտրություններին չի մասնակցում Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը որոշել է նպատակակետեր ընտրել ամենաշատ պատվիրակներ ունեցող նահանգները, որտեղ նախնական փուլերն ավելի ուշ են կայանալու։
Առաջին փուլի ձախողումը վատ նշան է Դեմոկրատական կուսակցության համար, որի ընտրողներն սպասում են այնպիսի թեկնածուի, որն ի զորու կլինի մրցակցել Դոնալդ Թրամփի հետ։ Նախնական ընտրություններից առաջ ընտրողների 62 տոկոսն ասել է, որ ցանկանում է տեսնել մեկին, որը կկարողանա հաղթել Թրամփին, և միայն 36 տոկոսն է ուզում այնպիսի նախագահ, որն իրենց հետ համաձայն կլինի առանցքային հարցերում։
Հանրապետականները ցնծում են։ «Այովայի դեմոկրատները իրենց առջև դրված խնդիրը ոչ միայն ձախողել են, այլև այն ձախողել են տպավորիչ ձևով՝ լիովին ու նվաստացուցիչ կերպով, որ ոչ ոք չի հիշելու, թե ով է հաղթել 2020-ի նախընտրական փուլում»,- գրում է Politico-ն։
«Դեմոկրատներից ով էլ որ հաղթի արդյունքում, այս իրավիճակում գլխավոր հաղթողը, CNN-ի կարծիքով, Թրամփն է լինելու, որն արդեն հասցրել է իր թվիթերյան էջում «անբան դեմոկրատներին» մեղադրել անգործունության մեջ։