տուն Հասարակություն Դեղատնից առգրավվել է լիրիկայի 70-ից ավելի հաբ. ձերբակալվել են դրանք իրացնող ամուսինները...

Դեղատնից առգրավվել է լիրիկայի 70-ից ավելի հաբ. ձերբակալվել են դրանք իրացնող ամուսինները (տեսանյութ)

213
0

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել  Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները,  դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերել և առգրավել են լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։