Այսօր՝ դեկտեմբերի 8-ին աշխարհում նշվում է նկարչի միջազգային օրը: Տոնը նշվում է 2007 թվականից «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի առաջարկով:
Հետաքրքիր է, որ աշխարհի այս հնագույն ու բարձրարժեք մասնագիտության տեր մարդկանց համար տոնը սահմանվել է միայն վերջին տասնամյակից ավելի ժամանակահատվածում:
Համաշխարհային մեծությունների՝ Տիցիանի, Պիկասոյի, Միքելանջելոյի և այլոց կողքին իրենց արժանի տեղն ունեն նաև հայ նկարիչները՝ Սուրենյանց, Այվազովսկի, Սարյան, Մինաս Ավետիսյան և այլք:
Առ այսօր էլ մարդիկ ահռելի գումարներ են վճարում հայտնի նկարիչների կտավները գնելու համար, նրանք չեն խուսափում թանգարանային հերթերից, որպեսզի տեսնեն համաշխարհային հռչակ վայելող նկարիչների ստեղծագործությունները: