տուն Հասարակություն Դեկտեմբերի 27-ին Երեւանում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն

Դեկտեմբերի 27-ին Երեւանում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն

289
0

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղի եւ Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, եւ այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: