տուն Քաղաքական Միջազգային Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանն ու Ուկրաինան փաստաթուղթ են ստորագրելու․ The Financial Times

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանն ու Ուկրաինան փաստաթուղթ են ստորագրելու․ The Financial Times

163
0

71196

Ռուսաստանը հաջորդ շաբաթվա սկզբին պատրաստվում է մի շարք տնտեսական փաստաթղթեր ստորագրել Ուկրաինայի հետ։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը՝ հղում կատարելով կառավարական իր աղբյուրին։

Նույն աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ փորձագետներն աշխատանք են իրականացրել, որպեսզի այդ փաստաթղթերը ստորագրվեն արդեն դեկտեմբերի 17-ին։ Մոսկվան միաժամանակ լուրջ մտահոգությամբ հետևում է Ուկրաինայում ծավալվող բողոքի ակցիաներին։

Հինգշաբթի օրը Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան մասնակցում է Մաքսային միության նիստերին և հետարքրություն է արտահայտել Մաքսայինի հետ որոշ փաստաթղթերի կնքման հարցի վերաբերյալ։ Այս պնդումները հաստատում են նաև որոշ ռուսաստանցի պաշտոնյաներ, որոնք ասում են, որ Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանն այսօր օրակարգում է։

«Մենք ոչ մեկի պարանոցին ոչինչ չենք փաթաթում, սակայն եթե մեր ընկերները համատեղ աշխատանքի ցանկություն ունեն, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը փորձագիտական մակարդակով», — ասել է Ռուսաստանի նախագահը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here