տուն Քաղաքական Միջազգային Դեկտեմբերի 16-ին Էշթոնն ու Լավրովը Բրյուսելում քննարկելու են Ուկարինայի հարցը

Դեկտեմբերի 16-ին Էշթոնն ու Լավրովը Բրյուսելում քննարկելու են Ուկարինայի հարցը

372
0

923569846

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 16-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ ղեկավարության հետ կքննարկի Ուկրաինայի հարցը: Այս մասին RIA-Novosti գործակալությանը հաղորդել են ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության վարչությունից:

«2013 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Ռուսաստան — ԵՄ երկխոսության շրջանակներում կկայանա ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ արտգործնախարարների ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանաձնաժողովի ղեկավարի տեղակալ Քեթրին Էշթոնի հանդիպումը աշխատանքային նախաճաշի ձևաչափով», — ասվում է մեկնաբանությունում:

Ըստ նույն աղբյուրի, բացի Ուկարաինայից, քննարկվելու է նաև Սիրիայի և Իրանի հարցերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here