Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն, որը մասնակցում է Լոնդոնում АТР շարքի մրցաշրջանի ամփոփիչ փուլին, խնդրել է գողերից իրեն վերադարձնել Հռոմի պապի կողմից նվեր ստացած համրիչը: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Թենիսիստը կողոպտվել էր Փարիզի կայարաններից մեկում, որտեղից պատրաստվում էր Լոնդոն մեկնել: Դել Պոտրոյի խոսքերով՝ գողացված ճամպրուկում գտնվել են նաև մարզիկի անձնագիրը, կանխիկ գումար և այլ անձնական իրեր: Սակայն թենիսիստի համար գողացված իրերից ամենաթարկը Հռոմի պապ Ֆրանցիսկոսից նվեր ստացած համրիչ է: