տուն Սպորտ Դել Պիերոյին ստիպել են փոխել ավագի թևկապը

Դել Պիերոյին ստիպել են փոխել ավագի թևկապը

163
0

A-League Rd 10 - Sydney v Melbourne

Ավստրալիայի A լիգայի ղեկավարությունը պարտադրել է Իտալիայի հավաքականի նախկին առաջատար, «Սիդնեյ» ակումբի ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոյին փոխել ավագի թևկապը։

Բանն այն է, որ ավանդական «C»-ի հետ միասին թևկապի վրա եղել են «A», «D», «P» տառերը, որոնք շատ նման են Դել Պիերոյի ընկերության տարբերանշանի վրայի տառերին։ Նրա ընկերությունը թողարկում է մարզական հագուստ և հուշանվերներ։ Նման թևկապ ցանկացողները կարող են գնել «Սիդնեյի» առցանց խանութում 23 դոլարով։

Լիգայի ղեկավարոթւոյւնը համարել է, որ թևկապի վրա կարող են լինել միայն հովանավորների տարբերանշանները, սա թաքնված գովազդ է և անհրաժեշտ է այն փոխել։