Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մնում է իր պաշտոնին։ Իսպանական AS-ի փոխանցմամբ՝ մինչև 2016 թվականի ամառը պայմանագիր ունեցող իսպանացի մասնագետը որոշում է կայացրել չներկայացնել հրաժարականի դիմում Մունդիալ 2014-ում իր թիմի խայտառակ անհաջողությունից հետո։
Հիշեցնենք, որ 2008-ից Իսպանիան գլխավորող Վիսենտե դել Բոսկեի թիմը այս առաջնությունում 1։5 հաշվով զիջել է Հոլանդիային և 0։2 հաշվով՝ Չիլիին։ Միայն վերջին տուրում Իսպանիան 3։0 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի նկատմամբ։
Հիշեցնենք նաև, որ Դել Բոսկեի ղեկավարությամբ Իսպանիան մեկական անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունն ու Եվրոպայի առաջնությունը։