տուն Քաղաքական Հայաստան Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի

396
0

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:

«Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում: