տուն Լուրեր Դա ոչ թե թափանցիկություն է, այլ աներեսություն.Արծվիկ Մինասյան

Դա ոչ թե թափանցիկություն է, այլ աներեսություն.Արծվիկ Մինասյան

334
0

Arcvik-Minasyan555555555555555555555

ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը 2014 թ. բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ բյուջեի նախագծի քննարկումները վերահաստատեցին այն մոտեցումները, որ երկրում կուտակված խնդիրները չափազանց շատ են:

«Որքանո՞վ է կառավարությունը նպաստելու սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը»,- հարցրել է պատգամավորը: Նա նշել է, ՀՅԴ խմբակցության կարծիքով, բյուջեի երկու դրական կողմերը` աշխատավարձերի բարձրացման միասնական համակարգի ձևավորումը եւ կրթության ոլորտում վարկանիշավորման քաղաքականությունը, երբ ռեյտինգավորման համակարգով յուրաքանչյուր բուհ ստանալու է վարկանիշ:

«Այլ դրական բաներ, ցավոք, չտեսանք այս փաստաթղթում: Եթե, ըստ սոցիոլոգիական հարցումների, հարցվածների 60 տոկոսը հայտնել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել, ուրեմն, դա մտահոգելու տեղիք պետք է տա իշխանությանը, այլ ոչ ընդդիմությանը»,- նշել է Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ նման դեպքերում կառավարությունը կա’մ պետք է հրաժարական տար, կա’մ նոր կազմ ձևավորեր: Նա ասել է, որ կառավարության մոտեցումները ոչ սոցիալական են, ոչ ազատական, այլ առավելապես իրավիճակային, քանի որ չկա ոչ մի արժեքային համակարգ իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: «Վարչապետն ասում է` մենք անկեղծորեն ներկայացնում ենք մեր թերությունները: Բայց դա թափանցիկության մասին չի խոսում, այլ աներեսության մասին: Նման անկեղծություն պետք չէ»,- հայտարերել է Արծվիկ Մինասյանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here