տուն Լուրեր Դարձեք բնակարանի սեփականատեր

Դարձեք բնակարանի սեփականատեր

92
0

32

Բնակարանի ձեռք բերումը ներկայիս տնտեսական պայմաններում բավականին խնդրահարույց է հատկապես նորաստեղծ ընտանիքների համար, որոնք դեռ բավականին գումար չունեն, որպեսզի բնակարան ձեռք բերեն, իսկ վարձակալությունն էլ կրում է ժամանակավոր բնույթ և ի վերջո դուք տարիների ընթացքում գումար եք վճարում և այնուամենայնիվ չեք դառնում գույքի սեփականատեր:

Ի՞նչ անել այս դեպքում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ աջակցելով երիտասարդներին և հաշվի առնելով նորաստեղծ ընտանիքի  ֆինանսական անկայունությունը առաջարկում է մատչելի պայմաններով հիփոթեքային վարկ: Ծրագրի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հիփոթեքային վարկերը տրամադրում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, ինչպես նաև ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 60-ը և ամսուսիններից մեկի տարիքը չպետք է գերազանցի 35-ը: Տարեկան տոկոսադրույքը սահմանված է 10.5%, որից պետությունը սուբսիդավորում է 2% Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում և 4% ՀՀ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում: Բանկի մասնագետները առավելագույնս աջակցում են հաճախորդներին և ուղղորդում նրանց ցանկացած հարցում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կարող է առաջարկել վարկի մարման երկու եղանակ`

ü  Հավասարաչափ վճարումներով այն է` անուիտետային

ü  Վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ:

Հավասարաչափ վճարումներով / անուիտետային / վարկի մարման ժամանակ յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարաչափ գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը:

Վարկի մայր գումարի հավասարաչափ մարման դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:

Այսպիսով Պետության սուբսիդավորման և ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ կողմից տրամադրվող վարկերի միջոցով հնարավորություն է տրվում երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներին դառնալ բնակարանի սեփականատեր: