տուն Աշխարհ Դարի գողությունը. հասցվել է շուրջ մեկ միլիարդ եվրոյի վնաս (տեսանյութ)

Դարի գողությունը. հասցվել է շուրջ մեկ միլիարդ եվրոյի վնաս (տեսանյութ)

440
0

Դրեզդենի «Կանաչ կամար» թանգարանից արված կողոպուտը կարելի է դարի գողություն որակել: Անհայտ կողոպտիչները կարողացել են մուտք գործել գանձատուն, որտեղ պահվում Է Եվրոպայում գանձերի խոշորագույն հավաքածուն,- տեղեկացնում է dw.com-ը:

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ հանցագործները թանգարանից հափշտակել են ադամանդներ և այլ արժեքավոր իրեր, իսկ պատճառված վնասը կարող է կազմել մշուրջ մեկ միլիարդ եվրո: Իրենց չար մտադրությունն իրականացնելու համար կողոպտիչները այրելով էլեկտրավահանակը՝ նախապես հոսանքազրկել են շենքը, ապա թանգարանի տարածք ներթափանցել պատուհաններից:

Կողոպտիչներից երկուսին ֆիքսել են տեսախցիկները, սակայն ոստիկանությունը չի բացառում, որ նրանք ավելի շատ են եղել։

Սաքսոնիայի (Դրեզդենը գտնվում է այս տարածքում- խմբ.) վարչապետ Միխայել Կրեչմերը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է չարաբաստիկ գողությանն ու նշել, որ այն ազդել է ամբողջ դաշնային տարածքի վրա:

«Առանց «Կանաչ կամար»-ի անհնար է պատկերացնել Սաքսոնիայի պատմությունը: Այն արժեքավոր հավաքածուն, որ պահվում է թանգարանում, հարյուրավոր տարիների ընթացքում ստեղծել են մեր ազատ պետության քաղաքացիները»,- նշել է Սաքսոնիայի վարչապետը:

«Կանաչ կամար» թանգարանն այցելուների առջեւ դռները բացել է 2006 թվականի վերակառուցումից հետո: