տուն Քաղաքական Դատարկ խոսակցություններ են. նախարարը՝ կառավարության աշխատանքի մասին

Դատարկ խոսակցություններ են. նախարարը՝ կառավարության աշխատանքի մասին

190
0
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց կառավարության աշխատանքի մասին: Կառավարության աշխատանքը, նախարարի խոսքով, գնահատում է ժողովուրդը։  «Նրանք գնահատում են այն ընտրություններով: Մնացած խոսակցությունները, որ մեկ-մեկ խոսում են՝ սա լավ է, սա վատ է, դատարկ բաներ են»,- ասաց գործադիր մարմնի անդամը:

Նախարարը հիշեցրեց այն ֆինանսական աջակցությունը, որը կառավարությունը տվել է ԱԻՆ-ին: «ԱԻՆ-ի պահեստները գերբեռնված են վառելիքային քսուքներով ու այն նյութերով, որոնք անհրաժեշտ են»,- հավաստիացրեց Ֆելիքս Ցոլակյանը: