տուն Հասարակություն Իրավական Դատարանն արգելանք է դրել Գառնիկ Իսագուլյանի գույքի վրա

Դատարանն արգելանք է դրել Գառնիկ Իսագուլյանի գույքի վրա

530
0
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ելենա Քոչարյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Դանիել Իոաննիսյանի հայցադիմումն ընդդեմ քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի ու արգելանք դրել վերջինիս գույքի վրա` 2 մլն դրամի չափով:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Դանիել Իոաննիսյանի հայցադիմումը դատարան մուտք է եղել 2020 թ. փետրվարի 21-ին, որով պահանջում է, որ Գառնիկ Իսագուլյանը հերքի իր բնորոշմամբ զրպարտություն համարվող տվյալները:

Փետրվարի 28-ին դատարանը որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ, ինչպես նաեւ բավարարել հայցվորի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը եւ հայցագնի` 2 մլն ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դրել պատասխանող Գառնիկ Իսագուլյանին պատկանող գույքի վրա: