տուն Հասարակություն Իրավական Դատարանն ավարտեց Դատախազության բողոքի քննությունը. որոշումը՝ առաջիկայում

Դատարանն ավարտեց Դատախազության բողոքի քննությունը. որոշումը՝ առաջիկայում

324
0

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակեց դատախազության` Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։

Մեղադրող դատախազն ասաց, որ առաջին ատյանի դատարանը հանրային շահը ստորադասել է, հետևաբար՝ դատարանի որոշումը «Մարտի 1»-ի գործի նյութերը մեղադրվողին տալու որոշումը պետք է բեկանվի։ Ըստ Պետրոսյանի՝ մեղադրյալը կարող է ծանոթանալ այն գործի նյութերին, որի շրջանակներում իրեն մեղադրանք է առաջադրվել։

Ռ․ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ պաշտպանական կողմին տրամադրված հատորներում ներկայացված ցուցմունքներն ամբողջական չեն։

Պաշտպանն ընդգծեց, որ դատախազությանն ու Քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունեն։

Պաշտպանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը հանրային պահանջ է:

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 6-ին, ժամը 10:30-ին։