տուն Հասարակություն Իրավական Դատարանները բարձր վստահություն չեն վայելում. ՍԴ անդամ

Դատարանները բարձր վստահություն չեն վայելում. ՍԴ անդամ

319
0

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը խոսեց հանրության կողմից դատարանների նկատմամբ վստահության խնդրին:

Նրա խոսքով, երբ հասարակությունում ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները:

Նա խոստովանեց, որ այո, դատարանները բարձր վստահություն չեն վայելում. «Բայց պետք է դրա պատճառները գտնենք: Առաջին պատճառը դատարանի պակաս հրապարակայնությունն ու գործունեության ոչ թափանցիկությունն են: Երկրորդ պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանին: Երբ իշխանությունները ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ մեղավոր կարող են լինել դատարանները: Դատարանների վստահությունը բարձրացնելու համար առաջին հերթին քաղաքական իշխանություններն են, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն»,-ասաց ՍԴ անդամը: