տուն Քաղաքական Վերլուծական Դատարանի ու քաղաքական իշխանության առևտուրը

Դատարանի ու քաղաքական իշխանության առևտուրը

472
0

Spravedlivost

Այսօր ՄԻՊ  հրապարակել է 77 էջանոց զեկույցը, որը լավագույնս է արտացոլում է հայաստանյան դատաիրավական համակարգի վիճակը:  Զկույցում մանրամասն ներկայացված են դատարաններում կաշառքների գնացուցակները: Այս, թվում է, կարևորագույն իրադարձությունը, ինչպես և ակնկալելի էր, հայաստանյան լրատվական դաշտի համար վերածվեց սովորական լրատվության: Իրականում ՄԻՊ զեկույցը պետք է դառնար ուղենիշ հայաստանյան իշխանությունների բոլոր օղակների համար` խնդրի լուծմանն ուղղված քայլերի տեսանկյունից: Դատաիրավական համակարգը ցանկացած իշխանության այն բաղադրիչն է, որը հանդիսանում է հասարակության առողջության ինդիկատորը: Այս տեսանկյունից արդեն հայաստանյան դատաիրավական համակարգը, մեղմ ասած, ողբերգական վիճակում է:

Ամենայն հավանականությամբ, ՄԻՊ զեկույցը այդպես էլ չի ունենա որևէ իրական գործնական արդյունք, ինչպես մյուս բոլոր նմանատիպ բացահայտումները: Հայաստանում  որևէ ոլորտի կամ կոնկրետ խնդրի վերաբերող պարզաբանումները, բացահայտումները և մերկացումներն հիմնականում նկարագրողական են: Այսինքն` հրապարկվեց ՄԻՊ զեկույցը, կոնկրետ թվերով նշվեցին կաշառքների չափեր, և դրանով ամեն ինչ ավարտվեց: Մինչդեռ չենք կարծում, որ ցանկության դեպքում պատկան մարմինները լուրջ դժվարություններ կունենան արդեն կոնկրետ կաշառքի հասցեատերերին գտնելու հարցում: Սակայն պետք է խոստովանենք, որ դժվար չէ հասկանալ, թե ինչու նման քայլեր չեն ձեռնարկվում: Ոք ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ հայաստանյան իշխանությունների` հիմնականում քաղաքական վայրիվերումները իրենց վերջնական հանգուցալուծումը գտնում են դատական մարմիններում, և, բնականաբար, կայացվում են իշխանությանը հաճո վճիռներ: Այս պարագայում արդեն պարզ է դառնում, որ քաղաքական իշխանությունը «պարտք» է մնում դատական իշխանությունը, և այն փոխհատուցելու համար սկսում է աչք փակել վերջինիս գործունեության մի շարք ասպեկտների վրա:

Վերջնական արդյունքում, սակայն, ամենամեծ տուժողը դատական իշխանություն-քաղաքական իշխանություն «առևտրից» դառնում է քաղաքացին, որի իրավունքներն են ոտնահարվում: Փաստորեն, մենք հանդիպում ենք քաղաքացիների իրավունքների ոտնահարման շղթայական գործընթացի: Սա այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք, իսկ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում ավելի ու ավելի են հասարակական-քաղաքական կյանքում տեղ գտնում ոստիկանական միջոցառումները, ապա կարող ենք ասել, որ որևէ մեկը ապահովագրված չէ հայաստանյան դատաիրավական համակարգի հետ շփումներից: Ասվածի վառ վկայությունն է դեկտեմբերի 2-ին ավելի քան 100 ՀՀ քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը, մինչ այս բազմաթիվ սարքված դատական գործերի առկայությունը իրենց իրավունքն իրացնող ակտիվ քաղաքացիների նկատմամբ և այլն. օրինակները, ցավոք, չափազանց շատ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here