Դատարանը վաղը կհայտնի քրեական գործի օրինականությանն առնչվող մեր ու խափանման միջոցը փոխելու դատախազության միջնորդությունները: Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նիստը դռնփակ էր: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նիստին չէր մասնակցում, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։ ԲՀԿ ղեկավարը չի ցանկացել, որ նիստը հետաձգվի, և խնդրել է իր բացակայությամբ այն շարունակել:
Հիշեցնենք` հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը:
Հունիսի 23-ին դատախազությունը վերաքննիչ բողոքել է Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
Հունիսի 26-ին էլ ԲՀԿ ղեկավարի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք ներկայացրին Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։