Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ տուժել է, որին այսօր կվիրահատեն:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ տուժող քաղաքացին կվիրահատվի:
«Անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ավարտելուց հետո կկատարվի վիրահատական միջամտության»,- գրել է Դանիելյանը:
Սույն գործով այս պահին ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որից հետո նոր կհարուցվի քրեական գործ: 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, իսկ մեկ անձ հրավիրվել է: Ոստիկանությունում սպասում են նաև դատաբժշկի փորձաքննության արդյունքներին:
Քրեական օրենսգրքի ո՛ր հոդվածներով կհարուցվի քրեական գործը, այս պահին դեռ հայտնի չէ: Նկատենք, որ գործ ունենք ոչ միայն ծեծի, այլ նաև խուլիգանության հետ: Եթե պարզվի, որ վնասվածքներ ստացած տղամարդու մոտ առկա է ծանր մարմնական վնասվածք, այդ դեպքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վիճակն ավելի կծանրանա: