Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղհայցը ընդդեմ Քրեակատարողական ծառայության:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք՝ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով կանխել իր իրավունքը խախտող գործողությունները եւ ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր վնասի բացառումը: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից:
Մանրամասն՝ այստեղ