տուն Լուրեր Դատարանը Տիգրան Առաքելյանին չի արդարացնի. ՀԱԿ ակտիվիստ

Դատարանը Տիգրան Առաքելյանին չի արդարացնի. ՀԱԿ ակտիվիստ

317
0

tiko ok

Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավճիռը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝  ժամը 16:00-ին: Ինչ դատավճիռ են ակնկալում ՀԱԿ ներկայացուցիչները,   պարզել է Araratnews.am-ի թղթակիցըˋ զրուցելով ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի հետ, ով նշել է, որ դատարանը չի հրապարակի իրենց արդարացնող վճիռ. «Իմ կարծիքով Տիգրան Առաքելյանը մեղավոր կճանաչվի, բայց ազատ կարձակվի համաներմամբ, քանի որ դատարանն երբեք մեզ չի արդարացնի, հակառակը մինչև վերջ կփորձի ապացուցված ներկայացնել այն հանցանքը, որում մենք մեղադրվում ենք»,- նշել է ակտիվիստը: Վերջինս ևս համոզված է, որ ՀԱԿ չորս ակտիվիստների գործը քաղաքական է ու, որ այդ գործի շրջանակներում կայացրած ցանկացած որոշում, թեկուզ դատարանի կողմից, քննարկվում է Սերժ Սարգսյանի ու նրա հանցավոր համակարգի կողմից, ըստ Սարգիս Գևորգյանի, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here