Ռուսաստանի Կիրովի մարզի շրջանային դատարանը պայմանականով է փոխարինել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու պատիժը: Հիշեցնենք, որ ավելի ցածր ատյանը Նավալնուն և նրա գործընկեր Պյոտր Օֆիցերովին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման՝ իրենց ընկերության միջոցով մեծ ծավալի հափշտակություն կատարելու համար:
Դատարանի նոր որոշումից հետո Նավալնին ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել քաղաքական պայքարից: Թեպետ այս դատավճռով վերջինս զրկվում է առաջիկա տարիներին ընտրություններին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք, որ նա մեկ ամիս առաջ անցկացված Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում զբաղեցրեց երկրորդ տեղը: Նրա օգտին քվեարկել էր քաղաքացիների 27,24%-ը: