տուն Հասարակություն Իրավական Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի գործով դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի գործով դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը

431
0

Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, վերսկսվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Դատավորը մերժեց դատախազ Վահե Դոլմազյանին ներկայացված բացարկի միջնորդությունը։

Նշենք, որ նախորդ նիստին Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը միջնորդել էր դատախազին գործի վարույթից հեռացնել՝ հղում անելով դատախազի այն հայտարարությանը, թե պաշտպանի՝ բոյկոտում ենք, կոչից հետո Գրիգորյանի առողջական վիճակը վատացել էր։ Արսեն Մկրտչյանը դա որակել էր որպես անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ և պնդել էր, թե դատախազը անձնական թշնամություն ունի իրենց հանդեպ, մինչդեռ դատախազը պնդել էր, որ ինքը որևէ մեկի հետ անձնական թշնամություն չունի։