տուն Հասարակություն Իրավական Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ...

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը

289
0

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը։

Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում», — Facebook-ում գրել է Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: