Ֆրանսիայի դատարանը 88-ամյա միլիարդատեր Սերժ Դասսոյին մեղադրանք է առաջադրել Կորբեյ-Էսոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մի շարք խախտումներ իրականացնելու համար։ Այս մասին գրում է L’Express-ը։
Ֆրանսիայի չորրորդ ամենահարուստ մարդը, որի կարողությունը 13 միլիարդ դոլար է գնահատվում, կասկածվում է, նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու, թույլատրվածից ավելի գումարներ հատկացնելու, ինչպես նաև ընտրողներին ուղիղ կերպով կաշառելու մեջ։
Ենթադրվում է, որ այդ խախտումները Դասսոն իրականացրել է 2008-2010 թվականներին կայացած մի քանի ընտրություններում։ Դրանցում հաղթել է ինչպես Դասսոն, այնպես էլ նրա մերձավոր Ժան-Պիեր Բեշտեն։
Ավելի վաղ միլիարդատերը զրկվել էր խորհրդարանական անձեռնմխելիությունից Ֆրանսիայի Սենատի որոշմամբ, որպեսզի հետաքննությունը ձերբակալեր և հարցաքններ նրան։
Հավելենք, որ Դասսոյին են պատկանում հայտնի Le Figaro թերթն ու L’Express շաբաթաթերթը։