Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ բողոքի քննությունը:
Քննությանը փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ ինքը չգիտի, թե Ռոբերտ Քոչարյանը ինչ հարաբերություն ունի իր անձը պահպանողների հետ: Եվ Քոչարյանի վարքագիծը անվտանգության անձնակազմի հետ հարաբերություններով պայմանավորելը փաստաբանն անհիմն համարեց:
Վերջինս օրինակ բերեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որը նույնպես ուներ իր ֆիզիկական անվտանգությունը ապահովողներ, բայց դա չխանգարեց, որպեսզի մարտի մեկին Սարկիսովը թևերն ոլորի և տանի:
Փաստաբանն ընդգծեց, որ վերը նշվածը պետք չէ այս գործի քննության հետ կապել, քանի որ անվտանգության առումով դիտարկումները բացարձակ ճշմարիտ չեն:
Սեդա Սաֆարյանը կոնկրետ փաստեր ներկայացրեց Քոչարյանի դեմ: Փաստաբանն ասաց, որ Քոչարյանի իշխանության գալուց հետո սպանվեց ՀՀ դատախազ Խաչատրյանը:
Այս փաստը ներկայացնելուց հետո միջամտեց փաստաբանական խումբը, բայց Սեդա Սաֆարյանը չէր ուզում լսել նրանց: Դատարանում մթնոլորտը շիկացավ:
Փաստաբանական խումբն էլ առարկեց, որ մի քանի օր է պետք, որպեսզի խոսվի Քոչարյանի լավ գործերի մասին:
Պետության նկատմամբ Քոչարյանի դերի ու հեղինակության մասին Սաֆարյանն ասաց, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1 և այլն:
Սեդա Սաֆարյանն օրինակ բերեց իր փաստաբանական գործերը, որոնք ապացուցում են Քոչարյանի մեղավորությունը և բնօրոշում են նրան և դատական համակարգը:
Սեդա Սաֆարյանը բարկացավ և դատավորին ասաց. «Եկել եք հիմա ստեղ հեղինակության մասին եք խոսում։ Նայած, թե ով ոնց է հասկանում: Ես հասկանում եմ, թե գործն ուր եք տանում»,- ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նիստը նախագահողն էլ առարկեց, թե դատարանը իր ուղեղը չի անջատում, և հարցերը տալիս է հանգամանքներն ուսումնասիրելու համար:
Հայկ Մագոյան