Թուրքիայի դատարանը վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի որդու՝ Բիլալին բերման ենթարկելու սանկցիա է տվել։ Այս մասին գրում է Radikal-ը՝ հղում կատարելով Ստամբուլի դատախազությանը։
Թուրքական թերթը գրում է, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական դատախազությունը մտադիր է ձերբակալել իր որդուն, որպեսզի ճնշում գործադրի կառավարության վրա։
Հիշեցնենք, որ Ստամբուլում և Անկարայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած օպերացիայի ժամանակ ձերբակալվել էր 52 մարդ, որոնց մեջ էին թուրքական կառավարության երեք նախարարների որդիներ։ Դրանից հետո երեք նախարարները հրաժարական տվեցին, իսկ կառավարության կազմը փոխվեց 50 տոկոսով։