տուն Հասարակություն Իրավական Դատավոր Պապոյանն անաչառ չէ՞. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազները հասան իրենց նպատակին

Դատավոր Պապոյանն անաչառ չէ՞. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազները հասան իրենց նպատակին

465
0

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, բավարարեց «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 6-ի նիստում, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։

Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Հայտնի է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: