Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ իր նկատմամբ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը դեռ չսկսված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։
Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին։