Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատական նիստը։
Դատավորը քննեց դատախազի միջնորդությունը՝ գործով դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ։ Այս միջնորդությանն առարկեց պաշտպանական կողմը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անհիմն եմ համարում դատախազի պնդումը, որ իրենք իրավունքի չարաշահում են իրականացնում։
«Իսկ ո՞ւր էին դատախազները կամ տուժողները, երբ մենք բարձրաձայնում էինք գործի քննության արգելքների մասին»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Պաշտպանները դատախազի միջնորդությունը «սուտ» համարեցին, ինչն էլ առաջացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի դժգոհությունը, և նա դատարանին հորդորեց կարգի հրավիրել կողմին, հակառակ դեպքում ինքն էլ համանման որակումներով հանդես կգա։
Դատավորը հորդորեց Հովհաննես Խուդոյանին զերծ մնալ այնպիսի արտահայտություններից, որոնք վիրավորական են:
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց` անհասկանալի է` ինչքան կարելի է լսել մեղադրվող կողմի միջնորդությունը: «Սահմանեք ժամանակահատված միջնորդության համար»,- ասաց Եգորյանը:
Դատական նիստը շարունակվում է։