Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն Twitter-ի միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. «Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանից ներս քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների վրա։ Մենք խաղաղության, ազատության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության կողմնակիցն ենք»,- գրել է նա։