Կալիֆոռնիայում տեղի է ունեցել անսովոր դատական քննություն: Դատավորը սպանության գործով դատավարության ժամանակ կարդացել է վճիռը և մեկ րոպե անց ամուսնացրել է դատապարտյալին: Այս մասին հաղորդում է News.ru-ն:
Սակայն դատապարտյալը չի կարողացել վայելել ամուսնության բերկրանքը, քանի որ դատավորը Դեն Դեսբրոուին դատապարտել էր 53 տարվա ազատազրկման: Դատավճռից անմիջապես հետո դատավորը հավաքվածներին խնդրել է լքել դահլիճը, և դատապարտյալի մի քանի հարազատների ներկայությամբ, Աստվածաշունչը ձեռքին, Դենին ամուսնացրել է Դեսթինիի հտ:
Ամուսնության ապացույց է հանդիսանում համացանցում հայտնված լուսանկարը, որն արվել է դատարանի դահլիճում: