Հոկտեմբերի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է, և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ դատարանին տրամադրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից տրամադրված փաստաթուղթ, ըստ որի՝ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերիր 5-ին՝ ժամը 13։00-ին։