տուն Լուրեր Դատախազությունում չկան կադրային փոփոխություններ

Դատախազությունում չկան կադրային փոփոխություններ

222
0

dat okԱվելի վաղ Araratnews.am-ը տեղեկացրել էր, թե այսօր ՀՀ դատախազության կազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ. գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ազատվել է աշխատանքից, և նրա տեղը նշանակվել է Երևանի դատախազ Հրաչ Բադալյանը, իսկ քաղաքի դատախազ նշանակվել է Շենգավիթի դատախազ Արթուր Դավթյանը:

 

 

 

Araratnews.am-ի թղթակցին հաջողվեց, ի վերջո, կապ հաստատել դատախազության համապատասխան աշխատակցի հետ, որը, սակայն, այս լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց՝ առաջարկելով սպասել պաշտոնական պատասխանի:

 

 

 

Մեզ հետ զրույցում ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը նշեց, որ դատախազի տեղակալին ազատել կամ նշանակել կարող է միայն ՀՀ նախագահը, և որ եթե նման բան լինի, պաշտոնական հրամանը կտարածվի:

 

 

 

Էմմա Պալյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here